GRECO խումբը 21 հանձնարարականից բաղկացած փաթեթ է պատրաստել Թուրքիայի համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցը: Զեկույցը կենտրոնացած է գլխավոր հակակոռուպցիոն քաղաքականության վրա, որը իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքարող օրենսդիր մարմինների կողմից: Զեկույցում ընդգծվում է, որ պայքարը պետք է ընթանա բոլոր ուղղություններով` դատարններից սկսած վերջացրած առեւտրական ընկերություններով:



Խումբը 21 հանձնարարականից բաղկացած փաթեթ է պատրաստել Թուրքիայի համար: Նրանց նպատակը կայանում է նրանում, որպեսզի լավացնեն ողջ հակակոռուպցիոն քաղաքականությունը: Առաջարկվում է փոխել վարչական հետաքննության համակարգը եւ կրճատել որոշ կարգավիճակի տեր մարդկանց թվաքանակը, որոնք կարող են օգտվել անձեռնմխելիության իրավունքից: Նաեւ առաջարկվում է, որպեսզի հաստատվի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ եւ Էթիկայի հարցերով խորհուրդ: GRECO-ն հետեւելու է հանձնհարարականների կատարմանը մինչեւ 2007 թվականի վերջ, հայտնում է Եվրոպայի խորհրդի հաղորդակցությունների տնօրինությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---