Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի պրեմիերան՝ Մոսկվայում![]() 4 դեկտեմբերի 2015 - 16:58 AMT PanARMENIAN.Net - «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի դափնեկիր «Սիրո մասին» ֆիլմը ներկայացվել է մոսկովյան հանրությանը։ Հավերժ թեմա, ընկալման համար պարզ միջոց և նախանձելի դերասանական կազմ` Աննա Մելիքյանը հաստատում է երկրի գլխավոր կին ռեժիսորի կոչումը, գրում է Buro247.ru-ն: Իր ելույթում ռեժիսորը նշել է, որ ֆիլմի մոտիվներով ստեղծվել է ծանոթությունների կայք, և այդ ցանցի միջոցով միմյանց գտած 50 զույգի համար ֆիլմի պրեմիերան առաջին ժամադրության վայրն է։ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է Ռուսաստանի «Կինոտավր-2015» 26-րդ բաց փառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմը ստացել է նաև կինոքննադատների ժյուրիի մրցանակը: «Սիրո մասին» ֆիլմը սիրո թեմայով միավորված նովելների հավաքածու է: Ֆիլմում նկարահանվել են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլիա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և այլոք: Շատերը համակարծիք են, որ ֆիլմի հանդեպ նման ուշադրությունը կապված է ոչ միայն «Կինոտավր»-ում առաջին մրցանակը ստանալու, այլև աստղային դերասանական կազմի հետ` Ռենատա Լիտվինովա, Վլադիմիր Մաշկով, Յուրի Կոլոկոլնիկով, Եվգենի Ցիգանով, Միխայիլ Եֆրեմով, Ռավշանա Կուրկովա և շատ ուրիշներ, գրում է Tert.am-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |