Վրաստանի փոխվարչապետն առաջարկել է միասնական էներգետիկ ցանց ստեղծել տարածաշրջանում![]() 5 դեկտեմբերի 2015 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն Հայաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին ու Թուրքիային առաջարկել է միասնական էներգետիկ ցանց ստեղծել: Թբիլիսիում արված հայտարարության ժամանակ Կալաձեն խոսել է տարածաշրջանում միասնական էներգետիկ ցանցի ստեղծման մասին` նաև Վրաստանի մասնակցությամբ: Ընդ որում` Վրաստանին նա վերապահել է առհասարակ տարածաշրջանում էներգետիկ գործակցության գլխավոր նախաձեռնող, «Գրուզիա Օնլայն»-ին հղումով գրում է Tert.am-ը: Վրաց բարձրաստիճան պաշտոնյան կարծիք է հայտնել, թե էներգետիկ սերտ գործակցությամբ հնարավոր կլինի հասնել նաև քաղաքական երկխոսության, մասշտաբային ներդրումներ ապահովել և զարգացնել տրանսպորտային միջանցքները: Վրաստանն ու Ռուսաստանը էներգետիկ ոլորտում գործակցում են չնայած պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը: Դիվանագիտական հարաբերությունները բացակայում են նաև Հայաստանի և Թուրքիայի, ՀՀ և Ադրբեջանի միջև: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |