ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է դեղերի շուկան. Թանկացումներ կան![]() 10 դեկտեմբերի 2015 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հանձնարարականով ներկայացրել է դեղերի շուկայում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ կապված գնագոյացումների հետ։ Շաբոյանը տեղեկացրել է, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ դեղեր ներկրող առաջին հինգ խոշոր ընկերություններում՝ «Նատալի ֆարմ»-ում, «Ալֆա ֆարմ»-ում, «Բագա ֆարմ»-ում, «Ամիկուս»-ում և «էոսկոլապտ»-ում։ «Հանձնաժողովը ուսումնասիրել է այս ընկերությունների գնային քաղաքականությունը սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածի կտրվածքով։ Դեղերի տեսակները շատ են, այդ պատճառով Հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել առավել կարևոր դեղերի գծով, այսինքն՝ այն դեղերի, որոնք ընդգրկված են Առողջապահության նախարարության հիմնական դեղերի ցանկում (թվով 483 դեղ)», - ասել է ՏՄՊՊՀ նախագահը, գրում է Tert.am-ը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գների աճ է տեղի ունեցել «Նատալի ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերություններում։ Մասնավորապես, «Ալֆա ֆարմ» ընկերությունում երեք տեսակի դեղերի գներ են բարձրացել, դրանք են՝ «Դիկլոֆենակ» ցավազրկող դեղը, «Կոնգարո» և «Ֆոլևային թթուն», որոնց դեպքով էական գների բարձրացում է եղել։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գների բարձրացումները պայմանավորված են եղել այդ դեղերի ձեռք բերման գների բարձրացմամբ: Ինչ վերաբերում է «Նատալի ֆարմ» ընկերությանը, ապա ՏՄՊՊՀ-ն հայտնաբերել է մեկ դեղի գնի բարձրացում, խոսքը սրտանոթային հիվանդությունների համար նախատեսված «Ամիոդարոն» դեղի մասին է։ Շաբոյանն ընդգշել է, որ մնացած դեղերի մասով գնային բարձրացումներ չեն գրանցվել և խոստացավ՝ ուսումնասիրությունները շարունակական են լինելու։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում։ Նոյեմբերի 13-ին դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում օրակարգում էր ներմուծվող դեղերի գների վերանայման հարցը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնի առաջնահերթությունը ևս մեկ անգամ դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ղեկավարներին հորդորեց վերանայել ներմուծվող դեղերի գները: Նա շեշտել է, որ դեղերի գների իջեցումը բնակչության համար շատ կարևոր հանգամանք է, ինչը կնպաստի նաև դեղերի ստվերային շրջանառության նվազեցմանը: Մուրադյանը հանձնարարել է ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչությանը, ինչպես նաև Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին շարունակել դեղերի մեծածախ և մանրածախ գների մշտադիտարկման աշխատանքները և ամփոփել արդյունքները: Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանըդեղարտադրողների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն: Հետևելով նախարարի հորդորին` «Տակեդա» դեղագործական կազմակերպությունը 60 դեղի գին իջեցրել է: Մասնավորապես, Ակտովեգին դեղամիջոցների խումբն էժանացել է 19-20%-ով, Կալցիում Դ3 դեղամիջոցների խումբը՝ 9.6-11%-ով, Վարֆարինը՝ 6.6-19%-ով, Կարդիոմագնիլը՝ 9.6-10%-ով, Նազիվինը՝ 11.7-11.9%-ով, Էութիրoքսը՝ մոտ 11%-ով, Կոնկորը՝ 1.7-13.3%-ով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |