Ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի՝ «Արարատ»-ի ղեկավարն է![]() 10 դեկտեմբերի 2015 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին ներկայացրել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վերջինս հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես նաև հանգամանորեն պատասխանել Գործադիր կոմիտեի անդամների հարցերին: Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ Վարուժան Սուքիասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահՌուբեն Հայրապետյանը նոյեմբերի 30-ին Red Eagles ֆան շարժումի հետ հանդիպմանը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ արդեն դեկտեմբերին հայտնի կդառնա ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Նա նշել է, որ արտասահմանում աշխատող միակ մասնագետը, ում դիտարկում է այդ պաշտոնում, ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն է: Պաշտոնյան հայտնել է, որ նախկինում այդ մասնագետին 2 անգամ առաջարկել է գլխավորել ազգային ընտրանին, սակայն Տեր-Զաքարյանն անձնական պատճառներով մերժել է հրավերները: Հայրապետյանն ասել է, որ պատրաստվում է երրորդ առաջարկն անել ֆրանսիական թիմի մարզչին: Վարուժան Գարսևանի Սուքիասյանը հայազգի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ է: 2015-ի ապրիլի 28-ից Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է: Զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։ 1978-1987-ին խաղացել է Կոտայք ֆուտբոլային ակումբում: Ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանի եղբայրն է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |