Երևանի Կապույտ մզկիթն իր տարածքով 99 տարով կհանձնվի Իրանին![]() 10 դեկտեմբերի 2015 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում որոշվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Երևանի Կապույտ մզկիթն իր սպասարկման համար անհրաժեշտ հողամասով համարել Հայաստանի Հանրապետության սեփականությունը և դրա տնօրինման լիազորությունը վերապահել մշակույթի նախարարությանը։ Նույն որոշմամբ` hուշարձանն ու հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, 99 տարի ժամկետով հանձնվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը: Այն օգտագործվելու է որպես մշակութային կենտրոն, հայտնում է Armenia Today-ը: Հուշարձանը ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսաանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին: Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը։Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |