Հայաստանը միանում է ՓՄՁ մրցունակության ԵՄ COSME ծրագրին![]() 11 դեկտեմբերի 2015 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին` Բրյուսելում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական Միության Ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլզբիետա Բիենկովսկան ստորագրել են ԵՄ COSME ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիր, որն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարից: Եվրոպական Միության և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության խորացման շարունակական ջանքերի արդյունքում Հայաստանը Արևելյան գործընկերության երկրներից երկրորդն է (Մոլդովայից հետո), որը միանում է COSME-ին: Հայաստանը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի անդամ է, ինչը COSME-ի առանցքային բաղադրիչն է: Ձեռնարկությունների եվրոպական ցանցը նպաստում է ՓՄՁ-ների զարգացմանն ու միջազգայնացմանը` ապահովելով հասանելիություն դեպի եվրոպական շուկա և նորարարական տեխնոլոգիաներ: COSME-ն աջակցելու է կանանց ներգրավածությանը ձեռնարկատիրական գործունեության մեջ, նվազեցնելու է ընկերությունների վարչական բեռը և բարձրացնելու ԵՄ անդամ չհանդիսացող պետություններում ընկերությունների մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մակարդակը: COSME-ն Եվրամիության ծրագրերից է, որի նպատակն է 2014-2020թթ. ընկած ժամանակահատվածում ուժեղացնել ՓՄՁ մրցունակությունը և կայունությունը` 2.3 միլիարդ եվրո բյուջեով: Հայաստանը 7-րդ երկիրն է (Մոնտենեգրոյից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Թուրքիայից, Ալբանիայից և Սերբիայից հետո), որը չի հանդիսանում Եվրամիության անդամ պետություն, բայց միանում է ծրագրին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |