Սիրիան հրավիրել է Հայաստանին Արաբական երկրների լիգա դիտորդի կարգավիճակով 5 դեկտեմբերի 2006 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Սիրիան ուրախ կլինի տեսնել Հայաստանին Արաբական երկրների լիգայում դիտորդի կարգավիճակով: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մուխլիս Ֆարաունին: Նա նշել է, որ երեք երկիր` Հայաստանն, Իրանը եւ Թուրքիան ցանկություն են հայտնել դիտորդներ դառնալ ԱԵԼ-ում: Ըստ Հայաստանում Սիրիայի գործերի հավատարմատարի, Սիրիան կարող է ողջունել Հայաստանի այդ որոշումը, որն «անկասկած էլ ավելի կամրապնդի հայ-սիրիական հարաբերությունները»: Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսսան պայմանավորվել են փոխըմբռնման վերաբերյալ համապատասխան հուշագիր ստորագրել Կահիրեյում կամ Երեւանում` ԱԵԼ Հայաստանի մասնակցության վերաբերյալ հատուկ հրավիրյալի կարգավիճակով, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |