«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել![]() 12 դեկտեմբերի 2015 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կառույցը՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունը (EDS) ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Այս մասին հայտնում է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը: Բանաձևը EDS-ի խորհրդի հավաքի օրակարգ էր ներառվել Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության առաջարկով, որն 2015-ի ամռանից եվրոպական ամենամեծ երիտասարդական այս կառույցի անդամ է։ Բանաձևը դատապարտում է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանական գործողություններն ընդդեմ հայերի, ասորիների և Պոնտոսի հույների։ Փաստաթղթով կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նշվում է նաև, որ Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի իշխանությունների կողմից աշխարհում ծնում է նոր ոճիրներ։ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության նախագահ Գիորգոս Հաջիգիորգիոն ասել է, որ առաջին անգամ է EDS-ը պաշտոնական դիրքորոշում ներկայացնում ցեղասպանությունների վերաբերյալ. «Մեր խորհրդի հավաքի ընթացքում այսօր բազմաթիվ քննարկումներ եղան, և ձայների մեծամասնությամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվեց։ Մենք կոչ ենք անում Եվրամիության բոլոր երկրներին, որ նրանք ևս ճանաչեն ու դատապարտեն Ցեղասպանությունը։ Պետք է ասեմ, որ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը նույնպես ունի իր պաշտոնական դատապարտող դիրքորոշումը հարցի շուրջ։ Բազմաթիվ երկրների խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և մեր ցանկությունն էր, որ EDS-ը ևս ունենա իր պաշտոնական տեսակետն այդ առումով»։ «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) նախագահ Խավիեր Ուրտադո Միրան կարևորել է այն փաստը, որ Հայոց ցեղասպանության մասին խոսում է Եվրախորհրդարանում իշխող ուժի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կառույցը՝ EDS-ը։ «Պետք է ասեմ, որ DEMYC-ը նույնպես այս տարվա ապրիլին Երևանում ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։ Մենք այսօր դարձյալ այստեղ ենք՝ աջակցելու մեր հայ ընկերներին, որպեսզի այս հարցն ավելի լայնորեն քննարկվի միջազգային օրակարգում»,- նշել է Խավիեր Ուրտադո Միրան՝ ընդգծելով, որ այստեղ գտնվող եվրոպացի ուսանողները, վերադառնալով իրենց երկրներ, կխոսեն այս մեծ ոճրի մասին։ Նա իր խոսքը ամփոփել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսով՝ հիշում ենք ու պահանջում։ Այս օրերին Երևանում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հրավերով անցկացվում է EDS-ի խորհրդի հավաքը։ ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |