Ուորլիքը կշարունակի պաշտոնավարել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ![]() 12 դեկտեմբերի 2015 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը հերքել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Վաշինգտոնում մտադիր են փոխարինել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահին: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ կշարունակի պաշտոնավարել դեսպան Ջեյմս Ուորլիքը, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը: «ԱՄՆ-ն հավատ ունի դեսպան Ուորլիքի հանդեպ և վստահություն հայտնում նրան, նա որպես համանախագահ կշարունակի իր պաշտոնավարումը», - հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատան աղբյուրը՝ պատասխանելով Turan գործակալության հարցադրմանը: Haqqin.az-ը փոխանցել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին կարող է փոխարինել մեկ այլ միջնորդ։ Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |