Էրդողանը ԵՄ-ի մասին. Թուրքիայի անջատումը բանակցային սեղանից մեծ սխալ կլինի 5 դեկտեմբերի 2006 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը նախազգուշացրել է Եվրամիությանը երկրի` Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունների դադարեցումից: «ԵՄ-ն չպետք է կորցնի գլոբալ տեսունակությունը»,- հայտարարել է Էրդողանը եւ հավելել, որ «Թուրքիայի անջատումը բանակցային սեղանից մեծ սխալ կլինի»: Թուրք վարչապետն այդ հայտարարությունը կատարել է ի պատասխան բանակցությունների մասնակի դադարեցման վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախապատրաստած հանձնարարականի:Այսօր ավելի վաղ ԵՄ-ում նախագահող Ֆինլանդիայի վարչապետ Մատտի Վանխանենը հայտարարել է, որ բանակցությունների մասնակի դադարեցման վերաբերյալ առաջարկը «լավ հիմք է ապահովում» այդ հարցի որոշման համար, որը հանդիսանում է ԵՄ արտգործնախարարների` 2006 թվականի դեկտեմբերի 11-ին կայանալիք հանդիպման օրակարգի հարցերից մեկը: Մ. Վանխանենի խոսքերով, հանդիպման ընթացքում նախատեսվում է որոշում ընդունել Եվրահանձնաժմբի առաջարկների վերաբերյալ: Մ. Վանխանենը նշել է, որ բանակցային գործընթացը գտնվում է «բարդ իրավիճակում», Թուրքիայի` ԵՄ մտնելու վերաբերյալ հարցի շուրջ աշխատանքը շարունակվում է: «Գնացքը դանդաղեցրել է ընթացքը, սակայն ուղղությունը նույնն է մնում»,- հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետը, հայտնում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |