Խորհրդարանը եւս մեկ տարով երկարացրեց հայ խաղաղապահների ծառայությունն Իրաքում

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը եւս մեկ տարով երկարացրեց հայ խաղաղապահների ներկայության ժամկետն Իրաքում: Դեկտեմբերի 6-ին կայացած քվեարկության ժամանակ 85 խորհրդարանականներ «կողմ» են քվեարկել Հայաստանի պաշտպանության նախարարության այդ առաջարկին, 19-ը դեմ են եղել, եւ մեկ խորհրդարանական ձեռնպահ է մնացել: Հիշեցղնենք, որ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց մի հուշագիր, ըստ որի մեկ տարի ժամկետով Իրաք էր գործուղվում հայ խաղաղապահ ստորաբաժանում լեհական դիվիզիայի կազմում: 2005 թվականին հայ խաղաղապահների ներկայությունն Իրաքում երկարացվեց եւս մեկ տարով: Այսօրվա դրությամբ Իաքում է հայ խաղաղապահների չորրորդ հերթափոխը, որոնց ծառայության ժամկետն Իրաքում ավարտվում է 2006 թվականի դեկտեմբերի վերջին: Ընդհանուր առմամբ Իարքում ծառայել է 154 հայ խաղաղապահ, իսկ 4 սպաներ պաշտոններ են զբաղեցնում բազմազգ շտաբում: Հայկական կողմի պայմանը եղել է այն, որ Իրաք մեկնող ստորաբաժանումը կազմված 46 հոգուց, մասնավորապես, 3 բժշկից, 10 ականազերծներից, 28 վարորդներից, 4 կադրային սպաներից, որ հայ խաղաղապահները չեն մասնակցի մարտական գործողություններին, այլ կծավալեն մարդասիրական գործունեություն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
---