Ս.Սարգսյան. Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացումն անհրաժեշտ է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ընդունեց Հայաստանում - Վրաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավար Պեր Էկլունդին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարը հետագա սերտ եւ արդյունավետ համագործակցության հույս հայտնեց: Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում շրջադարձային համարելով Հայաստանի ընդգրկումը եվրոպական քաղաքականության մեջ, նախարարը կարեւորեց նոյեմբերի 14-ին ԵՄ-Հայարտան Գործողությունների ծրագրի ընդունումն ու ծանոթացրեց Եվրոպական կառույցների հետ աշխատանքների համակարգման ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող նորաստեղծ հանձնաժողովի գործառույթներին: Հյուրի խնդրանքով նախարարն անդրադարձավ ինչպես Հայաստանում այնպես էլ ԱԳԳԾ շրջանակներում զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին:



Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին` Սերժ Սարգսյանը նշեց որ, համագործակցության խորացումը անհրաժեշտություն է եւ միտված է մարտահրավերների դիմակայմանը, եւ այդ հարաբերությունները հանդիսանում են Հայաստանի Ազգային անվտանգության տարրերից մեկը: Անդրադարնալով ԼՂ հակամարտությանը` Պեր Էկլունդը նշեց, որ Եվրոպական Միությունը միշտ ընգծել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը:
 Ուշագրավ
---