ԵԽԽՎ-ում կքննարկվեն Հարավային Կովկասի երկրների մշակութային ժառանգության հարցերը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Փարիզում իր աշխատանքը կսկսի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, գիտության եւ կրթության կոմիտեի մշակութային ժառանգության գծով ենթակոմիտեի նիստը, որի ժամանակ կքննարկվեն Հարավային Կովկասի, Հունաստանի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Կոսովոյի մշակութային ժառանգության հետ կապված հարցերը: Միջոցառմանը Հարավային Կովկասում, Հունաստանում, Ռումինիայում եւ Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին զեկույցով հանդես կգա Էդվարդ Օ' Հարան Մեծ Բրիտանիայից: Ենթակոմիտեի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2007 թվականի հունվարի 22-26, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---