Ռուսաստանում «հայերին կոտորելու» կոչ անող չեչենը դատարանի առջև կկանգնի![]() 17 դեկտեմբերի 2015 - 17:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Ռոստովի շրջանում Ալիկ Իբրահիմովի դեմ հարուցված քրեական գործը ուղարկվել է շրջանային դատարան` ազգային հատկանիշով թշնամանքի դրդելու մեղադրանքով: Իբրահիմովը մեղադրվում է 2015-ի օգոստոսին հանրահավաքում արած կոչերի համար: «Ըստ քննության, մեղադրյալը, լինելով հասարակական վայրում Ռոստովի շրջանի Ցելինա բնակավայրում, մեծ քանակությամբ մարդկանց ներկայությամբ հրապարակավ ատելություն սերմանող հայտարարություններ է թույլ տվել ազգային հատկանիշով միավորված մի խումբ անձանց (հայերի) դեմ` համոզելով ներկաներին բռնի գործողություններ կատարել ազգությամբ հայ բնակիչների հանդեպ, ագրեսիվ վարքագծի կարծրատիպ ձևավորելով ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ»,-ասվում է Քննչական կոմիտեի Ռոստովի շրջանի վարչության պաշտոնական հաղորդագրության մեջ: «Քննության ընթացքում ազգությամբ չեչեն Ալիկ Իբրահիմովը զղջացել է արարքը, արտասվել և ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Հնարավոր է, այս հանգամանքը թույլ տա նրան խուսափել մինչև 4 տարի ազատազրկումից և միայն տուգանք մուծել` 100-300.000 ռուբլի»,-գրում է Ruffnews.ru-ն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |