ՄԱԿ-ն ընդունել է ԻՊ ֆինանսավորման դեմ ԱՄՆ և ՌԴ նախաձեռնած բանաձևը![]() 18 դեկտեմբերի 2015 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ֆինանսների նախարարներն ընդունել են նոր բանաձև, որն ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման աղբյուրները սահմանափակելուն, հայտնում է Tert.am-ը։ Ինչպես նշում է Al Arabiya-ն, բանաձևը ներկայացվել է Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։ Փաստաթուղթը կոչ է անում Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կառավարություններին սահմանել նոր օրենքներ, ըստ որոնց՝ ԻՊ-ն ու այն համալրող գրոհայինների ֆինանսավորումը կհամարվի լուրջ հանցանք: Բացի այդ, այն պարտադրում է ստեղծել «սև ցուցակ», որում ներառվելու են ԻՊ-ի անդամները: Աղբյուրը մանրամասնում է, որ նոր բանաձևի ընդունումը ենթադրում է, որ 120 օրվա ընթացքում բոլոր երկրները պետք է ներկայացնեն ԻՊ-ի ֆինանսական մեկուսացմանն ուղղված քայլերի ձեռնարկման վերաբերյալ մանրամասն զեկույց: Հայտնի է, որ իսլամիստներն իրենց եկամուտը ստանում են նավթի ու պատմամշակութային արժեք ունեցող հնագույն իրերի ապօրինի վաճառքի, դրամաշորթությունների, գրավյալ տարածքներում հարկերի բարձրացման, ինչպես նաև տարբեր երկրներից ստացվող նվիրատվությունների միջոցով։ ԻՊ գրոհայինների հսկողության տակ է գտնվում թուրք-սիրիական սահմանի գրեթե 100 կմ-ոց հատվածը, որտեղով իրականացվում է մաքսանենգություն, նավթի վաճառք, զենքի, գումարի փոխանցում, հնագույն իրերի և սննդամթերքների տեղափոխում: Ու չնայած ԻՊ-ի գրոհայինները նավթը վաճառում են իր ինքնարժեքից ցածր գնով, ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հումքի վաճառքը գնահատել է մոտ 500 մլն դոլար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |