ԱՄՆ կոնգրեսական. Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հանդեպ անտարբեր մնալ չեմ կարող![]() 18 դեկտեմբերի 2015 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացվել է Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ HR 4264 օրինագիծը, համաձայն որի ադրբեջանական կառավարության անդամներին ամերիկյան վիզաներ չեն տրամադրվելու: Եթե այդ փաստաթուղթն ընդունվի, Միացյալ Նահանգները հնարավոր է նաև տնտեսական պատժամիջոցներ սահմանի ընդդեմ Ադրբեջանի, «Նեզավիսիմայա գազետա»-ին հղումով գրում է Tert.am-ը: Բաքվի և Վաշինգտոնի հարաբերություններին սպառնացող այս փաստաթղթի հեղինակն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթն է։ Նրա խոսքով՝ հասկանում է, որ Ադրբեջանի և ԱՄՆ միջև միջև ազգային անվտանգության ու տնտեսության ոլորտներում լուրջ կապեր են առկա, սակայն չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա բացասական իրավիճակի հանդեպ: Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։ Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |