Շախմատիստ Հրանտ Մելքումյանը՝ ռապիդի Եվրոպայի փոխչեմպիոն

Շախմատիստ Հրանտ Մելքումյանը՝ ռապիդի Եվրոպայի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Մինսկում ավարտվել է Եվրոպայի ռապիդի (արագ շախմատ) առաջնությունը: Հաղթել է Իվան Պոպովը (Ռուսաստան)՝ վաստակելով 10 միավոր 11 հնարավորից:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, ով հավաքել է 9.5 միավոր: Բրոնզե մեդալին է արժանացել Վադիմ Ռազինը՝ 9 միավորով:

Նույնքան միավոր ունի Տիգրան Պետրոսյանը ու ևս 6 շախմատիստ: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, գրում է Armsport.am-ը:

Սերգեյ Մովսեսյանը (8.5 միավոր) 12-րդ հորիզոնականն է զբաղեցրել, Զավեն Անդրիասյանը նույնքան միավորներով՝ 19-րդը, Գևորգ Հարությունյանը 7.5 միավորով՝ 57-րդը: Միջազգային վարպետ Դավիթ Գևորգյանը 5.5 միավորով 357-րդ տեղում է: Մրցաշարին մասնակցել են 695 շախմատիստ:

Հայ շախմատիստ, 2008-ից՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ծնվել է 1989-ի ապրիլի 30-ին, Երևանում: 2014-ին Կանբերայում անցկացված շախմատի միջազգային բաց մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը, 2014-ի Լատվիայի օպեն մրցաշարի հաղթող է : Ավստրիայի Գրաց քաղաքում շախմատի Casino Open 2014 միջազգային մրցաշարում հաղթող է ճանաչվել:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---