«Բորուսիա»-ն մտադիր է երկարացնել Մխիթարյանի պայմանագրի ժամկետը![]() 21 դեկտեմբերի 2015 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է: Նրա խոսքով՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ում համաձայնագիրը գերմանական ակումբի հետ սպառվում է 2017-ի ամռանը, իրեն հիանալի դրսևորեց մրցաշրջանի աշնանային հատվածում, մասնակցություն ունեալով թիմի խփած բազմաթիվ գոլերին, Sportal.de-ին հղումով գրում է Armsport-ը: Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո: Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2013 թվականի օգոստոսից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է գերմանական ակումբ ուկրաինական «Շախտյորից» 27.5 մլն եվրոյով՝ դառնալով «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը: Կարդացեք նաև՝ Երկրպագուների ընտրությունը. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |