Հայաստանում ռուսական ռազմակայան ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակով է համալրվել![]() 21 դեկտեմբերի 2015 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով: Ուղղաթիռները Հայաստան են գործուղվել Կուբանից: «Բանակային ավիացիայի 6 միավոր ժամանակակից Մի-24Պ գրոհային և Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռ է տեղափոխվել Հայաստան Կրասնոդարի մարզի ռազմական օդանավակայանից: Այժմ Անդրկովկասի ռուսական միավորումը բանակային ավիացիայի ուղղաթիռների էսկադրիլիա ունի, կատարվում է ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքման աշխատանք»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության վրա հղումով: Դեկտեմբերին սկզբին 7 ժամանակակից հարվածային Մի-24Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռ տեղակայվեց ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանում, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Այն ժամանակ էլ հայտարարվեց, որ մինչև տարեվերջ Հայաստան կառավքի ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակ: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազան կազմավորվել է 1995-ին։ 1998-ին ՌԴ-ն ավիաբազայում տեղակայեց 4–րդ սերնդի ՄիԳ–29 տեսակի բազմաթիրախային կործանիչները։ 2001-ին «Էրեբունիում» կազմավորվեց ավիացիոն կայան, որը դարձավ Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմակայանի օդային բաղադրիչը։ 2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |