ՆԱՏՕ-ն կարող է արագացնել հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում 8 դեկտեմբերի 2006 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական համագործակցության գործողությունների ծրագրի (IPAP) մեկնարկը, ինչպես նաեւ մասնակցությունը Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրին համապատասխանում է երկրի անվտանգության հարցերին: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հարավային Կովկասն ունի Դաշինքի համար ռազմավարական նշանակություն, եւ երեք երկրների ներգրավված լինելը IPAP ծրագրում կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը: «Դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Երկու դեպքում էլ ՆԱՏՕ-ն կարող է դրական դեր կատարել»,-ընդգծել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |