Հատուկ գործողություն ադրբեջանական Նարդարանում. Կան ձերբակալվածներ![]() 22 դեկտեմբերի 2015 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Կրկին հատուկ գործողություն է իրականացվել ադրբեջանական Նարդարան ավանում: Ձերբակալվել է «Մահմեդական միասնության շարժման» ղեկավար Թալե Բագիրզադեի ենթադրյալ կողմնակիցը` ավանի բնակիչ Ալեսկեր Հասանովը: Գործողությանը մասնակցել են Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Բաքվի Քրեական հետախուզական վարչության և Սաբունչիի շրջանի ոստիկանության վարչության աշխատակիցները, հայտնում է haqqin.az-ը: Ձերբակալվածի հանդեպ քրեական գործ է հարուցվել հրազենի և զինամթերքի ապօրինի պահման հոդվածով: Մինչդեռ օպերատիվ աշխատակիցները շարունակում են Նարդարանում հրազենի առգրավման միջոցառումները: Հայտնի է, որ որսորդական զենք է հայտնաբերվել ավանի բնակիչ Բիլալ Ադիլ օղլու Ատակիշիևի տանը: Փաստացի այս գոտում արտակարգ դրություն է գործում: Ավելի վաղ Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովը հայտարարել էր, որ «հատուկ օպերատիվ միջոցառումները Նարդարանում կշարունակվեն մինչ դրված խնդիրների ամբողջական իրականացումը և անվտանգության ապահովումը»: Նարդարանի և պաշտոնական Բաքվի միջև լարվածությունը գագաթնակետին է հասել նոյեմբերի 26-ին, երբ ցերեկային նամազի ժամանակ Ադրբեջանի իրավապահները ներխուժեցին ավան, ինչն էլ հարուցեց հավատացյալների դժգոհությունը։ Ըստ ոստիկանության՝ հավատացյալները հարձակվել են իրավապահների վրա, զինված դիմադրություն են ցույց տվել, ինքնաձիգից կրակել են, ոստիկաններն էլ պատասխան կրակ են բացել: Ադրբեջանական դատախազությունը պաշտոնական հայտարարությամբ պնդել է, որ Նարդարանի արմատական իսլամական զինված խումբը սադրանքների շարք էր նախապատրաստում՝ ահաբեկչական գործողություններ և զանգվածային անկարգություններ: Բաքվից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նարդարանը հայտնի է իր խիստ իսլամապաշտ բնակչությամբ։ Խորհրդային տարիներից ի վեր մոտ 10 հազար բնակչություն ունեցող շրջանը կառավարվում է ավագների խորհրդի կողմից, որը չի ենթարկվում տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |