ԵՄ-ն զսպվածության կոչով դիմել է Անկարային և քուրդ զինյալներին![]() 23 դեկտեմբերի 2015 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը զսպվածության կոչ է արել Թուրքիայի իշխանություններին և քուրդ գրոհայիններին երկրի հարավ-արևելքում լարվածության աճի ֆոնին` կրկին հայտարարելով, որ հակամարտ կողմերի առաջնորդներն անհապաղ պետք է հրադադարի կոչ անեն: Այսպիսի հայտարարություն է արվել ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: «Չնայած զսպվածության բազում կոչերին, իրավիճակը Թուրքիայի հարավ-արեևլքում շարունակում է վատթարանալ: Թուրքական իշխանությունները բախվում են լուրջ դժվարությունների հետ ՔԱԿ և այլ ահաբեկչական խմբերի կողմից նրա սահմաններին ստեղծած սպառնալիքի պատճառով: Սակայն առանցքային է մնում պատասխան միջոցների զսպվածությունն ու տեղաբնակների համար հետևանքներից խուսափելը: Մենք ակնկալում ենք, որ բոլոր կողմերը համաչափ կգործեն և զսպվածություն կդրսևորեն»,-պարզաբանել է ԵՄ ներկայացուցիչը: ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ «բոլոր քաղաքական առաջնորդները, խուսփելու համար հետագա սրացումից, պետք է անհապաղ հրադադարի կոչ անեն և շտապ վերադառնան քրդերի հետ հաշտեցման գործընթացին»: «ԵՄ-ն պատրաստ է և միշտ էր պատրաստ սատարել դրական արդյունքին հասնելու բոլոր ջանքերին»,-ասվում է հայտարարության մեջ: Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում քուրդ գրոհայինների դեմ գործողություն է իրականացվում: Դեկտեմբերի 21-ին 2 թուրք զինծառայող է զոհվել և 6-ը վիրավորվել է ՔԱՄ կողմից ճանապարահի եզրին ականի պայթեցման հետևանքով: Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում, Շիրնակ գավառի Ջիզրե և Սիլոպի բնակավայրերում, Մարդինի որոշ հատվածներում, որտեղ շարունակվում են ուժայինների և գրոհայինների բախումները: Հակաահաբեկչական գործողությանը մասնակցում է մոտ 10 հազար զինվորական և ոստիկան:: Վերջին 4 ամսում քուրդ գրոհայիններն իրենց հերթին ոչնչացրել են ավելի քան 180 ոստիկան, զինվորական, քաղաքացիական անձ: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին: Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները հուլիսի 24-ից գրոհում են Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում գտնվող ՔԱԿ դիրքերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |