Օհանյան. ՌԴ-ից ռազմական արտադրանքի մատակարարումը շատ կարևոր է մեզ համար

Օհանյան. ՌԴ-ից ռազմական արտադրանքի մատակարարումը շատ կարևոր է մեզ համար

PanARMENIAN.Net - Ռուսական զենքի առաքումները շատ կարևոր են Հայաստանի համար: Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը: «Շնորհակալ եմ այն հսկայական օգնության համար, որ ցուցաբերել եք ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական նշանակության մի շարք ապրանքների մատակարարման գործում: Դա մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի»,-ասել է Օհանյանը:

Ըստ Օհանյանի գնահատականի, նման հանդիպումները հնարավորություն են տալիս խոսելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին: «Պետք է ասեմ, որ Ձեր ջանքերի, մեր բարեկամ ռուս զինվորականների ջանքերով 2015-ն առանձնահատուկ էր: Ռազմական համագործակցության շրջանակում բոլոր միջոցառումները կատարված են»,-ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը:

Նրա գնահատականով, «այսպիսի հագեցած ծրագիր ՀՀ և ՌԴ զինված ուժերի միջև դեռ չէր եղել», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հունիսի 26-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի և կապի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպումից հետո հայտնի դարձավ Ռուսաստանից վարկի տրամադրման մասին: Սերժ Սարգսյանի խոսքով՝ $200 մլն չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում 20-ից ավելի հարց կա` համագործակցության տարբեր ուղղություններով:

Երկկողմ հանդիպումներ են նախատեսված նաև Բելառուսի պաշտպանության նախարարի, ինչպես նաև Ղրղզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---