Պատանի երգչուհին Հայաստանից դարձել է BBC-ի մրցույթի հաղթողը

PanARMENIAN.Net - 17-ամյա Սիլվան դարձել է Next Big Thing երաժշտական մրցույթի հաղթողը: Սիլվան կարողացել է հաղթել Մեծ Բրիտանիայի, Գանայի, Մալավիի եւ ԱՄՆ վեց խմբերի եւ երգիչների: I Like երգը, որը գրել է նրա եղբայրը, դատավորները թարմ եւ նոր են անվանել, իսկ կատարումը` անգերազանցելի: Ժյուրիի անդամներից մեկը` պրոդյուսեր Ուիլյամ Օրբիթը, հայտարարել է, որ Սիլվան պարզապես հրաշալի է:



Generation Next նախագծի շրջանակներում անցնող մրցույթի նպատակը BBC-ի Համաշխարհային ծառայության հեռուստա կամ ռադիոծրագրերին հետեւող մի քանի տասնյակ երկրներից լավագույն երգիչներին որոշելն է: Ընդ որում, մրցույթին կարող էին մասնակցել 18-ից ոչ բարձր կատարողները: Ժյուրիի կազմի մեջ էին մտնում հայտնի երաժիշտներ, փորձագետներ, քննադատներ եւ լրագրողներ, այդ թվում հռչակավոր պրոդյուսեր Ուիլյամ Օրբիթը, Ջեֆ Տրեւիսը, աֆրիկյան աստղ Անջելիկ Կիջոն եւ Dirty Pretty Things խմբի թմբկահար Հերի Պոուելը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---