Հայերն ու քրդերը Լոս Անջելեսում բողոքել են թուրք փաստաբանի սպանության դեմ![]() 24 դեկտեմբերի 2015 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հայ և քուրդ ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև` թուրք փաստաբան և իրավապաշտպան Թահիր Էլչիի սպանության դեմ: Էլչին Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահն էր: Իրավաբանին սպանել են նոյեմբերի 28-ին ելույթից հետո, որտեղ նա քննադատել է թուրքական բանակի և ոստիկանության հատուկ գործողությունները երկրի արևելյան շրջաններում: Բողոքի ակցիան կազմակերպել էին Լոս Անջելեսի Քրդական համերաշխության կոմիտեն և Հայ երիտասարդների դաշինքը: Ինչպես հայտնել է The Armenian Weekly-ին, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են պատասխանատվության ենթարկել հանցագործությունը կատարողին, ինչպես նաև ապահովել 2007-ին սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի, ինչպես նաև ազգային հողի վրա այլ հանցագործությունների թափանցիկ քննությունը: Ցուցարարները պահանջել են նաև դադարեցնել աջակցությունը Սիրիայի զինյալ խմբավորումներին, կասեցնել բռնությունը քրդաբնակ քաղաքներում և ՔԱԿ ճամբարների ռմբակոծությունները: Ցուցարարները պահանջել են նաև ԱՄՆ կառավարությունից դադարեցնել զենքի առաքումը Թուրքիա և հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից: Photo. Reuters Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |