ԵՄ-ն պետք է պնդի Թուրքիայի կողմից իր պարտավորությունների կատարումը11 դեկտեմբերի 2006 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը պետք է պնդի պահանջների կատարումը, որ ներկայացվել են Թուրքիային Կիպրոսի շուրջ վեճում: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է ընդլայնամն հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Ֆերհոյգենը Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում: Կառավարությունն Անկարայում պետք է կատարի ստանձնած պարտավորությունները եւ Եվրամիության անդամ Կիպրոսի հունական հանրապետության համար բացի իր բոլոր նավահանգիստներն ու օդանավակայանները: Այդ հայտարարությունը Ֆերհոյգենը կատարել է Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից առաջ, որի ժամանակ քննարկվելու է Եվրամիության անդամակցության վերաբերյալ բանակցությունների մասնակի դադարեցումը Թուրքիայի հետ` Անկարայի կողմից Բրյուսելի պահանջերը չկատարելու կապակցությամբ: Մինչեւ հիմա ԵՄ հետ վիճաբանության մեջ Թուրքիան Կիպրոսի հունական հանրապետության համար մի նավահանգիստ բացելու պատրաստակամություն է հայտնել, հաղորդում է Deutsche Welle-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |