Օբաման կոչ է արել Սբ Ծննդյան օրը հիշել ԻՊ կողմից հալածվող քրիստոնյաների մասին![]() 24 դեկտեմբերի 2015 - 14:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել կաթոլիկների Սբ. Ծննդյան (դեկտեմբերի 25) նախօրեին հիշել քրիստոնյաներին, ինչպես նաև այլ դավանանքի մարդկանց, որոնց հետապնդում է ահաբեկչական «Իսլամական պետությունը»: «Հարկավոր է հիշել, որ մեր քրիստոնյա եղբայրներից շատերը Սբ Ծնունդը նշելու հնարավորություն չունեն, հիշել նրանց, ով արտաքսվել է հայրենի տնից անասելի բռնությունների և հալածանքների հետևանքով»,-ասել է Օբաման: Վերջում նա մեջբերում է արել սուրբծննդյան երգից. «Ճշմարտությունը կհաղթի, աշխարհում խաղաղություն կտիրի, իսկ մարդկանց հոգիներում` բարություն», հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: 2015-ի սկզբին ԻՊ սպառնացել է ոչնչացնել բոլոր քրիստոնյաներին և ստրկացնել մյուսներին: 2014-ի սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Այստեղ ամփոփված էին նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |