ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ պլանշետ»՝ ավելացված գերարագ ինտերնետ-փաթեթ և ավելի բարձր արագություն24 դեկտեմբերի 2015 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ «ՄՏՍ պլանշետ» ինտերնետային սակագնային պլանի թե ընթացիկ և թե նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ՝ 10 ԳԲ ծավալով փաթեթ՝ 7 ԳԲ-ի փոխարեն, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ ներբեռնման առավել մեծ՝ 1 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ՝ 512 Կբիթ/վրկ փոխարեն: Սակագնային պլանի ամսավճարն անփոփոխ է: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար ընդլայնում է իր՝ Հայաստանում ամենահզոր 3.5G ցանցը և միակ 4G ցանցը՝ անհատ և կորպորատիվ հաճախորդների համար ապահովելով ավելի ընդարձակ ծածցույթ, ինտերնետի ավելի բարձր արագություն և ծավալ, ինչպես նաև կապի ավելի բարձր որակ: Մեր բաժանորդներին գործարար հաղորդակցության և ժամանցի առավել լայն հնարավորություններ ընձեռելու նպատակով՝ այժմ նույն ամսավճարի դիմաց «ՄՏՍ պլանշետ» ինտերնետային սակագնային պլանի թե ընթացիկ, և թե նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթ, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ ներբեռնման առավել մեծ արագությամբ ինտերնետ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը», հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |