ԱՊԼ. Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի զորքն Իրաքից

ԱՊԼ. Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի զորքն Իրաքից

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը պետք է անհապաղ դուրս բերի զորքն Իրաքից առանց որևէ նախապայմանի, ասվում է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հայտարարության մեջ: Կազմակերպության ներկայացուցիչներն արտահերթ նիստ էին գումարել Կահիրեում դեկտեմբերի 24-ին:

«ԱՊԼ-ն դատապարտում է Թուրքիային Իրաքի տարածք զորք մտցնելու համար և պահանջում է Թուրքիայի կառավարությունից անհապաղ դուրս բերել այն առանց որևէ պայմանի»,-ասվում է ԱՊԼ որոշման մեջ, որը հրապարակել է արաբական կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելլին:

Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ջաֆարին հայտարարել է, որ ԱԳ նախարարների որոշումը միաձայն է եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՊԼ արտահերթ նիստը գումարվել էր Իրաքի խնդրանքով:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը շարունակելու է Իրաքի Նայնավա նահանգի Բաշիքա ճամբարից թուրքական զորքերի դուրսբերումը, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Բաշիքայի զորակազմի մի մասը տեղափոխվել է այլ շրջան, և իրաքյան կառավարությունը դրական է գնահատել այդ որոշումը:

Սակայն դրան հաջորդեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում կպահպանվի մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրումը:

Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: Զորակազմում ներգրավվծ է նաև զրահատեխնիկա: Բաղդադը գնահատել է դա որպես Իրաքի ինքնիշխանության խախտում: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---