Գեղասահորդ Մեդվեդևա-Բաբասյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - 2015-ի գեղասահքի Գրան-պրիի հաղթող Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանն առաջատարի դիրքում է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրից հետո։ Առաջնությունն անցկացվում է Եկատերինբուրգում։ Հայազգի ռուսաստանաբնակ Մեդվեդևա-Բաբասյանը վաստակել է 79,44 միավոր, ինչը գեղասահքի կարճ ծրագրում վաստակած միավորների համաշխարհային նոր ռեկորդ է, Vesti.ru-ին հղումով հաղորդում է Նովոստի Արմենիան։ Երկրորդ տեղում Գրան-պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր Ելենա Ռադիոնովան է (76,69 միավոր), երրորդ տեղում է Սոչիի օլիմպիադայի չեմպիոն Յուլիա Լիպնիցկայան (73,77), հաղորդում է ՏԱՍՍ–ը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր ճապոնուհի Մաո Ասադին (78,66)։ Եկատերինբուրգում հաջող ելույթ չեն ունեցել Ռուսաստանի հավաքականի երկու նախորդ առաջատարները. Սոչիի օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան զբաղեցնում է 6–րդ տեղը (69,47), աշխարհի գործող չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան 9–րդն է (63,68)։ Մեդվեդևա-Բաբասյանի ազատ ոճի ծրագիրը կցուցադրվի դեկտեմբերի 26–ին։ Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը 2015-ի գեղասահքի Գրան-պրիի հաղթող է, 2015-ի աշխարհի պատանեկան առաջանության չենպիոնուհի, միջազգային մի քանի հեղինակավոր մրցաշարերի հաթող: Եվգենիան հորական գծով է կրում Բաբասյան ազգանունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |