Եվրոպացիների 60 տոկոսը դեմ են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Եվրոպայի հասարակական կարծիքի հերթական հարցումը ցույց է տվել, որ եվրոպացիների 60 տոկոսը դեմ են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Կարճ ժամանակահատվածի ընթացքում, որն անցել է Թուրքիա-ԵՄ բանակցությունների նկատմամբ քննադատական դիտողություններից հետո, Եվրամիության հինգ տարբեր երկրներում անցկացված հարցումը արձանագրեց Թուրքիայի անդամակցության պաշտպանության նվազում: Հարցման համաձայն, որն անցկացվել է France Inter ընկերության կողմից, հարցվողների միայն 26 տոկոսն է պաշտպանության Թուրքիային Եվրամիության ճանապարհին: Հարցմանը մասնակցել է 1000 մարդ, որոնցից 14 տոկոսը հայտարարել է, որ նրանք կարծիք չունեն այս հարցով, հայտնում է Hurriyet թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---