Թուրքիայի խորհրդարանում առաջարկում են քաղաքացիություն տալ «բռնագաղթի» զոհերի ժառանգներին![]() 5 հունվարի 2016 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քեմալիստական Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրիքուլուն առաջարկել է փոփոխություններ կատարել քազաքացիության մասին երկրի օրենքում: Առաջարկվող փոփոխությունները ենթադրում են քաղաքացիություն տալ վերջին 100 տարում «արտաքսված, բռանգաղթի ենթարկված և հայրենազրկված» հայերին, հույներին, սիրիացիներին, հրեաներին և քրդերին: Կարող են դիմել ինչպես բռնագաղթի ենթարկված վերապրածները, այնպես էլ նրանց ժառանգները՝ մինչև 4-րդ սերունդ: Քաղաքացիություն ստանալու համար հարկավոր է ներկայացնել հին անձնագրերը, եկեղեցական արձանագրությունները, ժամանման երկրի ազգային փոքրամասնությունների համար նախատեսված միգրացիոն ծառայությունների , սինագոգերի գրությունները, կամ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ դիմող անձը կամ նրա ժառանգները ծնունդով Թուրքիայից են: Ներկայացված օրինագծում հիշատակվում է նաև 1915 թ, մայիսի 15-ի (հունիսի 1) բռնագաղթի մասին օրենքը, ընդունված Հայոց ցեղասպանության տարում, գրում է Agos-ը: Նշվում է, որ բռնագաղթի մասին օրենքը, թրակիացիների ջարդը, «խոսիր թուրքերեն » քարոզարշավը, հարստության հարկն ու անցած հարյուրամյակի այլ իրադարձությունները, որոնցք պատճառ դարձան հարյուր հազարավոր հայերի, հույների ու հրեաների, ասորիների բռնագաղթի ու արտագաղթի համար: Հիշատակվում է նաև, որ 820-ականներին երկրի արևելյան և հարավ-արևելյան քրդաբնակ շրջանների բնակիչներից շատերը ստիպված եղան հեռանալ երկրից քաղաքական պատճառներով: Օրինագծում, սակայն, ոչինչ չի ասվում Հայոց ցեղասպանության, հույների, ասորիների ցեղասպանության զոհերի և այլ իրադարձությունների մասին, որոնք պատճառ դարձան ազգային փոքրամասնությունների արտագաղթի համար Օսմանյան Թուրքիայից և Թուրքական հանրապետությունից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |