Օդերևութաբան. Հունվարի 8-ից տեղումների ինտենսիվությունը բավականին կաճի![]() 6 հունվարի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը: Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Հունվարի 6-7-ին հանրապետության տարածքը կգտնվի արևմուտքից մոտեցող տաք ցիկլոնի ծայրամասերում։ Մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայոց Ձորում և Երևանում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա թույլ ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում նաև բուք, իսկ ահա հունվարի 8-ին մենք կգտնվենք այդ ցիկլոնի կենտրոնում, ինչի արդյունքում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա»,-ասել է նա, գրում է Tert.am-ը: Սուրենյանի խոսքով՝ այս պահին հարավ-արևմուտքից Հայաստանի տարածք են ներթափանցում տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը բարձրանում է և կշարունակի բարձրանալ մինչև հունվարի 8-ը ներառյալ: «Հունվարի 6-7-ին Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի -3…-5, ցերեկը -1…+1 աստիճանի սահմաններում, իսկ ահա հունվարի 8-ին գիշերը սպասվում է -1…-3, ցերեկը 0…+2: Հատկապես ուժեղ կտաքանա Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Արարատյան դաշտում, ինչի արդյունքում այստեղ հունվարի 8-ին սպասվող տեղումները, հնարավոր է, որ լինեն թաց ձյան և անձրևի տեսքով», - ասել է օդերևութաբանը: Ներկա պահին, փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Կոտայքի մարզի Սևաբերդ և Ֆանտան գյուղեր տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:< /i> ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |