ԱՄՆ կոնգրեսականները ողջունում են ԼՂՀ-ում կայացած հանրաքվեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) քաղաքացիներին դեկտեմբերի 10-ին Սահմանադրության ընդունման կապակցությամբ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանին հղված ուղերձում նշվում է, որ «առաջին Սահմանադրության ընդունումը Ղարաբաղի քաղաքական եւ ժողովրդավարական զարգացման կարեւոր փուլ է: Մենք համոզված ենք, որ Արցախի սահմանադրությունը մարմնավորում է ազատ եւ արդար հասարակության մեջ ապրելու մարդկանց մղումը: Մենք պատրաստ ենք աջակցել ԼՂՀ զարգացմանը, քանի որ Լեռնային Ղարաբաղը պահպանում է հավատրմությունը ազատության, անվտանգության եւ զարգացման գաղափարներին»:



«Ես շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը հաստատեց իր պատրաստակամությունն ընթանալու ազատության, խաղաղության, տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային կայունության ճանապարհով: Հիմնելով շուկայական տնտեսություն, անցկացնելով ազատ եւ արդար ընտրություններ, պահպանելով մարդու իրավունքները, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցույց տվեց, որ արժանի է անկախ պետության` ազատ Ադրբեջանի ստրկացնող ռեժիմից»,-ընդգծել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---