Իրանն արգելում է ապրանքների ներմուծումը Սաուդյան Արաբիայից![]() 7 հունվարի 2016 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատժամիջոցներ է սահմանում Սաուդյան Արաբիայից ներմուծվող մթերքների նկատմամբ: Այդ մասին ասված է Իրանի պետական Press TV հեռուստաընկերության թվիթերյան միկրոբլոգում, gazeta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը: «Իրանը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների խզումից հետո արգելում է ցանկացած մթերքի ներմուծում»,-ասված է հաղորդագրությունում։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրում է Սանայում Իրանի դեսպանատան ռմբակոծության համար, որի արդյունքում անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ են վիրավորվել: Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատժի ենթարկելուց հետո, որոնց թվում էր նաև շիա քարոզիչ Իմր ալ Նիմրը: Ի պատասխան ցուցարարների ամբոխը ջախջախեց Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Թեհրանում և հյուպատոսությունը Մեշհեդում, որից հետո մի շարք արաբական երկրներ հետ կանչեցին դեսպաններին Իրանից կամ խզեցին նրա հետ դիվանագիտական հարաբերությունները: Կարդացեք նաև՝ Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Եմենում իր դեսպանատան վրա ավիահարձակման մեջ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |