ԶԼՄ-ներ. ԻՊ մոտ 70 գրոհային է ոչնչացվել իրաքյան Անբարում![]() 11 հունվարի 2016 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Իրաքի բանակն ազատագրել է Անբար գավառի Աշ Շաի շրջանը երկրի արևմուտքում «Իսլամական պետության» գրոհայիններից` ոչնչացնելով մոտ 70 գրոհայինի: Այդ մասին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը բանակի ներկայացուցչի վրա հղումով: Գեներալ-մայոր Նուման Աբդ ազ Զուբային հունվարի 11-ին հայտարարել է հեռուստաալիքին, որ իրաքցի զինծառայողներին հաջողվել է ԻՊ գրոհայիններից «ազատագրել Աշ Շաի շրջանը, որը գտնվում է Հադիթ քաղաքից դեպի հյուսիս»: «Զինծառայողներին ազատագրման գործողության ընթացքում հաջողվել է ոչնչացնել մոտ 70 գրոհայինի, ոչնչացվել է նաև նրանց պատկանող 7 տրանսպորտային միջոց»,-հավելել է Աբդ ազ Զուբաին` հայտարարելով, որ սկսվում է հարևան շրջանի ազատագրման գործընթացը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Իրաքում պահպանվում է լարված իրավիճակը` կապված ԻՊ գործունեության հետ, որը գրավել է Իրաքի մի մասը: Ըստ տարբեր գնահատականների, ԻՊ կողմից վերահսկվող տարածքը հասնում է մինչև 90.000 քկմ: Կազմակերպության անդամների վերաբերյալ տեղեկությունները տարբեր են` 50.000-200.000: «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |