Թուրքիան նավթի հետախուզման արտոնագիր չի տվել ադրբեջանական SOCAR-ի դուստր ընկերությանը![]() 11 հունվարի 2016 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մերժել է Socar Petrol Arama ve Üretim A.Ş.-ին, որը հանդիսանում է ադրբեջանական SOCAR պետական ընկերության դուստր ձեռնարկությունը, Թեքիրլագ գավառում նավթի հետախուզման արտոնագրի տրամադրման հարցում: Այս մասին ասվում է թուրքական «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete) հրապարակված հաղորդագրության մեջ: Socar Petrol Arama ve Üretim A.Ş. ընկերությունը համապատասխան հարցումը ներկայացրել էր 2015-ի հունիսին: «Թուրքիայի նավթի մասին օրենքի մի շարք հոդվածների հիման վրա որոշվեց մերժել Socar Petrol Arama ve Üretim A.Ş. ընկերությանը Թեքիրդագ գավառում 14,537 հա տարածքում նավթի հետախուզման աշխատանքներ իրականացնելու համար արտոնագրի տրամադրումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ, հայտնի դարձավ, որ նշված տեղանքում նավթի ու գազի հետախուզումը կիրականացնի Թուրքական նավթագազային կորպորացիան (TPAO): Վերոնշյալ տեղանքում նավթի և գազի հետախուզման աշխատանքները կտևեն մոտ 3 տարի, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Թուրքիան ակտիվորեն նավթային հանքավայրեր է հետախուզում` նվազեցնելու համար կախվածությունն արտերկրից ներմուծվող վառելիքից: 2013-ի հունվարին թուրքական Սիրտ գավառի «Մագրիպ» հանքավայրում հայտնաբերվեցին նավթի պաշարներ: Բացի այդ, այժմ Թուրքիան նավթի ու գազի հետախուզում է իրականացնում Իրաքի հյուսիսի 13 շրջանում: Իրաքի 7 շրջանում աշխատանքներն իրականացնում է Turkish Energy Company (TEC)-ին, իսկ 6-ում ` այդ նույն ընկերությունը Exxon Mobil-ի հետ համատեղ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |