ԵԽԽՎ. Հայաստանի առաջիկա ընտրությունները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին14 դեկտեմբերի 2006 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը զգուշացրել է Հայաստանի իշխանություններին, որ առաջիկա ընտրությունները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին: «Հայաստանը այժմ պետք է ցույց տա, թե ինչ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության եւ եվրոպական իրտեգրացիայի ճանապարհին. գալիք ընտրությունները պետք է համապատասխանեն ազատ եւ արդար ընտրությունների եվրոպական չափանիշներին, իսկ ընտրական քարոզարշավի եւ ընտրությունների լուսաբանումը մամուլում պետք է լինի բազմակարծ եւ անկողմնակալ»,֊ - ասված է հանձնաժողովի զեկույցի նախագծում, որը երեկ հրապարակվել է Փարիզում: Հանձնաժողովը ողջունել է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները` միաժանական փաստելով.֊ - «Սոսկ օրենքներ ընդունելը բավարար չէ երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար: Օրենքները պետք է կիրառվեն»: Հանձնաժողովը զգուշացրել է, որ սահմանադրության արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ կլինի «բարելավված քաղաքական մթնոլորտ եւ երկխոսություն կառավարող կոալիցիայի ու ընդդիմության միջեւ»: Ժորժ Կոլոմբյեի եւ Միկկո Էլոյի զեկույցը քննարկվելու է ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |