ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ 3 կազմակերպության Գործադիր խորհրդի նախագահ![]() 12 հունվարի 2016 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն ընտրվել է կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով: Անդամ պետությունների ներկայացուցիչներից բաղկացած Գործադիր խորհուրդը միաձայն հավանություն տվեց դեսպան Զոհրաբ Մնացականյանի թեկնածությանը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից տրված մանդատի համաձայն` Գործադիր խորհրդի հիմնական գործառույթներն են հիշյալ երեք գործակալություններին միջկառավարական աջակցության տրամադրումն ու գործունեության ընդհանուր վերահսկողության իրականացումը: Խորհրդի պարբերական նստաշրջանները գումարվում են տարեկան երեք անգամ, որոնց ընթացքում Խորհրդի կողմից քննարկվում և որոշումներ են կայացվում օրակարգային հարցերի շուրջ` տարբեր երկրներում գործակալությունների ծրագրերի արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով: «2016-ը Գործադիր խորհրդի և գործակալությունների համար առանցքային տարի է լինելու զարգացման նոր օրակարգի իրականացման առումով. մեկնարկելու են միջազգային հանրության կողմից ամիսներ առաջ ընդունված կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված աշխատանքները: Առաջիկա տարին հատկանշական է նաև գործակալությունների Ռազմավարական ծրագրերի միջնաժամկետ վերանայման, ինչպես նաև ՄԱԿ զարգացման համակարգի արդյունավետության գնահատմանն ուղղված անդամ-երկրների հիմնական քաղաքական գործիքի` Քաղաքականության քառամյա համապարփակ դիտարկման գործընթացի տեսանկյունից՝ ի թիվս այլ կարևոր օրակարգային հարցերի», - նշել է իր խոսքում դեսպան Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհուրդը, որին Հայաստանն անդամակցում է 2014 թվականից, 2015թ.-ի հունիսին հաստատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Բնակչության հիմնադրամի հայաստանյան նոր ծրագրերը (2016-2020թթ.): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |