Կովկասը միշտ համեղ պատառ է եղել բազմաթիվ արեւմտաեվրոպական պետությունների համար

PanARMENIAN.Net - Կովկասի տարածքը միշտ եղել եւ համեղ պատառ է մնում բազմաթիվ արեւմտաեվրոպական պետությունների համար, որոնք երբեք ընդհանուր սահմաններ այս տարածաշրջանի հետ չեն ունեցել: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքերով, բոլորին է հայտնի այն կարեւոր եւ նշանակալի աշխարհաքաղաքական դիրքը, որ զբաղեցնում է Կովկասը ոչ միայն շրջապատի պետությունների, այլ նաեւ այն տերությունների համար, որոնք ներկայումս իրենց են վերապահել դատավորի իրավունքը, բաժանելու եւ իշխելու իրավունքը, եւ հարկ չկա կրկնել այս հայտնի ճշմարտությունները: «Որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ Կովկասը գրավում է ԱՄՆ-ին միայն իր լայն էներգետիկ միջանցք լինելու հեռանկարով: Եթե մենք վերլուծենք ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվությունը, ապա կտեսնենք, որ այն համընկնում է ածխաջրածինների տեղափոխման գործող ճանապարհների երթուղիների հետ»,-նշել է Զախարովը:



Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավարը գտնում է, որ վերջերս աճել է Հարավային Կովկասի պետությունների աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական նշանակության դերը: «Այդ ամենը հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին, եւ այլ առաջատար արեւմտաեվրոպական պետություններին, ամենատարբեր հնարավորություններն է տալիս իրենց շահերը իրագործելու համար ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական, եւ հատկապես ռազմական ոլորտներում: Միաժամանակ ակնհայտ է բազմակողմ մրցակցությունը, երբեմն նույնիսկ պայքարը` ինչպես Հարավային Կովկասին սահմանակից պետությունների` Թուրքիայի, Իրանի միջեւ, այնպես էլ այս տարածաշրջանի սահամններից շատ հեռու գտնվող պետությունների միջեւ»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---