Թուրքիան Ստամբուլի պայթյունի մեջ ԻՊ-ին է կասկածում![]() 12 հունվարի 2016 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում որոտացած պայթյունն իրագործել է սիրիացի մահապարտ-ահաբեկիչը: Թուրքական իշխանությունների տվյալներով` ահաբեկչությունը, որին պաշտոնապես զոհ է գնացել 10 մարդ, կարող է կազմակերպված լինել «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից: Հունվարի 12-ին հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում` Սուլթանահմեդ թաղամասում, հայտնում է NTV հեռուստաալիքը իրադարձությունների վայրից: Քաղաքի իշխանությունները հայտնել են 10 զոհի և 15 վիրավորի մասին: Պայթյունը Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի գործողության հետևանք է: Ըստ տեղի ԶԼՄ-ների, նա պայթեցրել է իրեն մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկներից ոչ հեռու: «Ես դատապարտում եմ Ստամբուլի ահաբեկչական գործողությունը, որը գնահատվում է որպես սիրիական ծագմամբ մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյուն»,-հայտարարել է Էրդողանը Անկարայում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, «Գազետա.ռու»-ին հղումով գրում է Panorama.am-ը: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Թուրքիան հանդիսանում է թիվ 1 թիրախը մերձավոր Արևելքի ահաբեկչական կառույցների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |