ՀՀ քաղաքացիները Ֆրանսիա մուտքի վիզա կստանան 2 օրում![]() 12 հունվարի 2016 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիների համար Ֆրանսիա մուտքի վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է: Տուրիստական վիզան տրամադրվելու է երկու օրվա ընթացքում, հունվարի 12-ին տեղեկացրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆաբիուսն ասել է, որ տուրիստական վիզայի ընթացակարգը 48 ժամ է տևելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Վիետնամի և Ինդոնեզիայի քաղաքացիների համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Վիզա ստանալու ընթացակարգը արագացնելու հիմնական թիրախը Չինաստանի զբոսաշրջիկներն են: 2014-ին 1․5 միլիոն չինացի զբոսաշրջիկ է այցելել Ֆրանսիա: ԼորանՖաբիուսը նշել է, որ Չինաստանի քաղաքացիների տուրիստական վիզայի ընթացակարգի համար մեկ օր է սահմանվում: Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է 2014-ի հունվարի 1-ից: 2013-ին ՀՀ քաղաքացիներին Ֆրանսիա վիզա տրամադրման մասին որոշումը պետք է կայացվի առնվազն 10 աշխատանքային օրվա ընթացքում: Առանձին դեպքերում, երբ անհրաժեշտ է գործի մանրակրկիտ ուսումնասիրություն, վիզայի տրամադրման մասին որոշումը կարող է կայացվել մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, դիմումի ուսումնասիրությունը չպետք է գերազանցի 2 շաբաթը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |