Ստամբուլի պայթյունից հետո Թուրքիայում ՌԴ 3 քաղաքացի է ձերբակալվել![]() 13 հունվարի 2016 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում հունվարի 12-ին տեղի ունեցած պայթյունից հետո թուրքական Անթալիայում «Իսլամական պետության» դեմ հակաահաբեկչական գործողության շրջանակում, ՌԴ 3 քաղաքացի է ձերբակալվել, հայտնել է Dogan-ը: Թուրքական «Հյուրիեթը» հայտնում է, որ ռուսաստանցիների մոտից առգրավվել են փաստաթղթեր և խտասկավառակներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի ուշ Անթալիայում ՌԴ հյուպատոսությունը հաստատել է տեղեկությունը ՌԴ 3 քաղաքացու ձերբակալման վերաբերյալ: «Մենք հաստատում ենք ՌԴ 3 քաղաքացու ձերբակալության փաստը»,-ասել է Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլոստոպյատենկոն: Աշխատանք է տարվում ռուսաստանցիների ձերբակալության պատճառները պարզելու համար: Հունվարի 12-ին հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում` Սուլթանահմեդ թաղամասում, որի հետևանքով կա 10 զոհ և 15 վիրավոր:Պայթյունը Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի գործողության հետևանք է: Ըստ տեղի ԶԼՄ-ների, նա պայթեցրել է իրեն մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկներից ոչ հեռու: Պայթյունից հետո զբոսաշրջիկները չեղարկում են ամրագրումներն ու հեռանում Ստամբուլից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |