Հաստատվել է Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության վերջնական տեքստը15 դեկտեմբերի 2006 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության մշակման համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է փաստաթղթի վերջնական տեքստը: «Տվյալ որոշումը հանձնաժողովի անդամների կողմից միաձայն է ընդունվել»,- նիստի ժամանակ նշել է Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության հանձնախմբի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:Նրա խոսքերով, հաջորդ շաբաթ փաստաթուղը ուղարկվելու է նախագահի եւ կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Նախարարը նշել է, որ փաստթղթի մշակումը հիմնվել է հասարակության ժողովրդավարացման եւ կոմպլեմենտար արտաքին քաղաքականության վրա: Սպասվում է, որ Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը կընդունվի 2007 թվականի մայիսին, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |