ՖԻՖԱ-ն ազատել է աշխատանքից գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին![]() 13 հունվարի 2016 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ժերոմ Վալկեն ազատվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գլխավոր քարտուղարի պաշտոնից, հայտնում է BBC-ին: Ավելի վաղ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի քննչական բաժինը խորհուրդ էր տվել 9 տարի ժամկետով հեռացնել Վալկեին ֆուտբոլի ասպարեզում աշխատանքից: 2015-ի սեպտեմբերին Վալկեն արդեն 90 օրով հեռացվել էր ֆուտբոլային գործունեությունից: 2016-ի հունվարի 6-ին այդ ժամկետը երկարացվեց ևս 45 օրով: 2015-ի աշնանը ՖԻՖԱ-ին հայտնի դարձավ, որ Վալկեն կարող է առնչություն ունենալ Բրազիլիայի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ուռճացված գներով տոմսերի իրացմանը: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները կասկածում են, որ 2008-ին Վալկեն կարող էր 10 մլն դոլար փոխանցել կազմակերպության հաշիվներից ՖԻՖԱ նախկին փոխնախագահ Ջեկ Ուորների հաշվեհամարին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Ինքը Վալկեն հերքում է տոմսերի վաճառքի ապօրինի սխեմաներին իր առնչության վերաբերյալ մեղադրանքները: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը և Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) ղեկավար Միշել Պլատինին 8 տարով հեռացվեցին ֆուտբոլային գործունեությունից: Պլատինին նաև տուգանվել է 80 հազար շվեյցարական ֆրանկով: Հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն հետաքննության շրջանակում որոշել էր հեռացնել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին և Պլատինիին զբաղեցրած պաշտոններից և ցանկացած ֆուտբոլային գործունեությունից 90 օրով` որակազրկումը երկարացնելու հնարավորությամբ, բայց ոչ ավելի, քան 45 օրով: Բլատերին կասկածում էին 2011-ին ապօրինաբար 2 մլն շվեյցարական ֆրանկ Պլատինիին փոխանցելու մեջ` իբր 1999-2002-ին կատարած աշխատանքի դիմաց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |