Խոզի գրիպով հիվանդ 11-րդ մարդն է մահացել![]() 13 հունվարի 2016 - 23:43 AMT PanARMENIAN.Net - Երևանում խոզի գրիպով վարակակիրի ևս 1 մահվան դեպք գրանցվեց: Ինչպես հայտնում է Aravot.am-ը, մահացածը 58 ամյա Աստղիկ Մանվելյանն է, տեղեկությունները հաստատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից : Նրա մոտ նաև սրտային ծանր անբավարարվածություն էր: Հիվանդանոցի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանն ասաց, որ, մահացածին հիվանդանոց էին ընդունել հունվարի 11-ին: Նրա մոտ կար շաքարային դիաբետ, սրտային ծանր անբավարարություն: Ընդհանուր առմամբ, մահացել է H1N1-ով հիվանդ 11 մարդ: Մահացածները բժիշկին էին դիմել հիվանդության ի հայտ գալուց տևական ժամանակ անց ու ունեին այլ առողջական խնդիրներ: Հունվարի 13-ին գրանցել էր մահվան ևս երկու դեպք` 60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Ընդ որում, հիվանդությունը նվազման միտում է արձանագրում: եթե դեկտեմբերի 11-ի ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է 85, ապա նվազել է 78-ի: Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684: Հունվարի 12-ին արձանագրվել է մեկ կնոջ և քաղցկեղով հիվանդ, վիրահատված երեխայի մահվան դեպք, որի մոտ միաժամանակ հատատվել է H1N1 ենթատեսակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |