Բաքու. 2006 թվականին Ղարաբաղի շուրջ բանակցությունների արդյունքները դրական են եղել

PanARMENIAN.Net - 2006 թվականին Ղարաբաղի շուրջ բանակցությունների արդյունքները դրական են եղել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է, որ դա են հաստատել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Մենք շատ հարցեր քննարկեցինք: Մնացել է մեկ լուրջ հարց, եւ եթե դրա լուծումը գտնվի, դա մեկ քայլ առաջ կլինի»,-ընդգծել է նախարարը: Անդրադառնալով ռազմական ճանապարհով հարցի լուծման հավանականության ավելացմանը կամ նվազմանը` Է.Մամեդյարովն ասել է, որ ինքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման կողմնակից է: Ռազմական ուղին կարող է վնասել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի տնտեսության ու զարգացմանը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---