Ռուսական «Նորդավիա» ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի դեպի Երևան![]() 14 հունվարի 2016 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ռոսավիացիան «Նորդավիա` տարածաշրջանային ավիաուղիներ» ՓԲԸ-ին նշանակել է Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ ուղղության կանոնավոր ավիափոխադրող: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է գերատեսչության կայքում: «Նորդավիա` տարածաշրջանային ավիաուղիներ» ՓԲԸ-ն նշանակվում է Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ ուղղության ուղևորների, բեռների և փոստի կանոնավոր ավիափոխադրող: Թռիչքների հաճախականությունը կլինի շաբաթական 3 անգամ»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Նորդավիան» ստացել է ՀՀ ավիացիոն իշխանությունների բոլոր անհրաժեշտ թույլտվությունները: Այժմ չվացուցակը համաձայնեցվում է Երևանի օդանավակայանի հետ, ձևավորվում են սակագները»,-ասել է «Նորդավիայի» տեղեկատվական քաղաքականության և կորպորատիվ կապերի գծով տնօրեն Վիկտոր Անոշկինը, հայտնում է B-port-ը: Դեպի Երևան չվերթը կդառնա «Նորդավիայի» երկրորդ կանոնավոր միջազգային չվերթը: Ավելի վաղ ավիաընկերությունը կանոնավոր ավիահաղորդակցություն է հաստատել է Թել Ավիվի հետ, ամառային շրջանում թռիչքներ են իրականացվում դեպի Սոչի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |