Հայաստանում «գունավոր հեղափոխություններ» չեն սպասվում, հայտարարել է ՀՀ նախագահը16 դեկտեմբերի 2006 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «գունավոր հեղափոխություններ» չեն սպասվում: Այդ մասին Հայաստանի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, «գունավոր հեղափոխությունների» ալիքն անցավ ԱՊՀ որոշ պետություններով, եւ հիմնականում դրական հիշողություններ չի թողել այդ երկրների ժողովրդների մոտ»,-նշել է Ռ.Քոչարյանը: Ընդ որում նա խորհուրդ է տվել հեղափոխությունների հովանավորներին փողերը քամուն չտալ, այլ «մի լավ բան կառուցել Հայաստանում»: Անդրադառնալով Հայաստանում կայանալիք ընտրություններին` նախագահը նշել է, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար պատասխանատվությունը կրում են քաղաքական ուժերը: Ռ.Քոչարյանը նշել է, որ Հայաստանում ձեւավորվել է ընտրական կեղծիքների թեմայի շուրջ կրքեր բորբոքելու ավանդույթ: Ընդ որում նա հավելել է, որ կրքեր են բորբոքում այն կուսակցությունները, որոնք ի վիճակի չեն ստանալ ընտրողների քվեների ցանկալի քանակ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |